Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Բաքվում հայտարարել է. «Ռազմավարության տեսակետից Ադրբեջանը ընտրել է ՆԱՏՕ-ի հետ ամուր գործընկերային հարաբերությունները, և մենք աջակցում ենք նրան»:
Ռումինիայի խորհրդարանը քննարկում է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի հարցը: Նրան պաշտոնանկելու նախաձեռնությունը ձախակողմյան սոցիալ-լիբերալ դաշինքինն է` Վիկտոր Պոնտայի գլխավորությամբ, որ խորհրդարանում մեծամասնություն ունի:
Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը ծրագրում է անցկացնել վերջին հարյուրամյակի ամենախոշորածավալ բարեփոխումները։ Իշխանությունները մտադիր են մինչև 2020թ. կրճատել զինծառայողների թիվը 20 տոկոսով՝ 102 հազարից հասցնելով 82 հազարի։
Ճապոնիայի խորհրդարանական կոմիտեն, հիմնվելով հետազոտությունների արդյունքների վրա, հայտարարել է, որ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի պատճառը մարդկային գործոնն էր։
Կուբայի արևելյան շրջաններում արձանագրվել է ժանտախտի բռնկում։ Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է հիվանդացության 53 դեպքի մասին, որից երեքը՝ մահվան ելքով։
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթին տված հարցազրույցում Սիրայի նախագահ Բաշար Ասադը պատրաստ է անհապաղ հրաժարական տալ, եթե վստահ լինի, որ իր հեռանալն ուզում է ժողովուրդը:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...